Top.Mail.Ru

ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այն դեպքերում, երբ ծառայությունների մատուցումը արդեն սկսվել է և ընթացքում առաջացել են խնդիրներ, բոլոր հարաբերությունները կարգավորվում են հրապարակային օֆերտայի պայմանագրի 8-րդ գլխի կարգավորումների համաձայն և սույն կարգում նշված փոխանցման կանոնների համաձայն :
Գումարի վերադարձը մինչ ծառայությունների մատուցման պայմանագիրը

Վճարային քարտերի միջոցով առցանց վճարումներ կատարելիս կանխիկ գումարի վերադարձ չի թույլատրվում: Վերադարձի կարգը կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի կանոններով:

Հաճախորդը իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել ծառայություններից (դասընթացից) մինչև դրա մատուցման սկիզբը մեկնարկելը, բայց ոչ ուշ քան վճարումը կատարելուց հետո 14-օրյա ժամկետում,

Ծառայությունից հրաժարումը և գումարի վերադարձը հնարավոր են այն դեպքում, երբ ծառայության գնման փաստն ու պայմանները հաստատող փաստաթուղթը պահպանվել է,

Եթե Հաճախորդը հրաժարվում է ծառայությունից, ապա Կատարողը պարտավոր է նրան վերադարձնել վճարված գումարը ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու տասներորդ օրը։

Գումարը բանկային քարտին վերադարձնելու համար Հաճախորդը պետք է ներկայացնի «Գումարների վերադարձման վերաբերյալ դիմում», որն ուղարկվում է Կատարողի էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ moneyfestam@gmail.com՝ դիմումին կցելով նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Գումարի վերադարձը կատարվում է Կատարողի կողմից՝ բանկային քարտին ոււղարկելու միջոցով՝ «Վերադարձման հայտը» ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Սխալներով կատարված գործարքների դեպքում գումարի վերադարձը ևս կատարվուն է Հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա, որում պետք է նշվեն սխալները, կցվեն անձը հաստատող փաստաթղթի պատճենը և սխալ փոխանցումը հաստատող փաստաթղթի պատճենը՝ /անդորրագրեր, այլ փաստաթղթեր/: Այս դիմումը ևս պետք է ուղարկվի moneyfestam@gmail.com հասցեով:

Վերադարձի գումարը հավասար է գնման, փոխանցման գումարին: Դիմումի քննարկման և դրամական միջոցների վերադարձի ժամկետը սկսում է հաշվարկվել Կատարողի կողմից Հայտը ստանալու պահից և հաշվարկվում է աշխատանքային օրերին՝ բացառությամբ տոների/հանգստյան օրերի/: